Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա դրամապանակից, ծխախոտի փայլաթիթեղների մեջ փաթաթված, հայտնաբերվել է «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 1 ամբողջական եւ կես դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: