Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շրջանային փողոցի թիվ 2/6 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Արսեն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: