Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3 դեպքից` 2-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության 4 եւ խարդախության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























