Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի զինված ուժերը, Տավուշի մարզի Մովսես գյուղում դիպուկահար կրակոցով վիրավորել են 85-ամյա բնակչի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ բնակիչը Լեւոն Հովակիմի Անդրեասյանն է:
Այս պահին նա գտնվում է Բերդի բժշկական կենտրոնում:





























