Տավուշի մարզի Մովսես գյուղում այսօր՝ փետրվարի 4-ին, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրասյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա ոտքն է վնասվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
«Ոսկորների հետ կապված խնդիր կա, այս պահին նրան տեղափոխում են Կենտրոնական զինվորական հոսպիտալ»,- ասաց Էդիկ Գրիգորյանը:
Նշենք, որ 85-ամյա ծերունին Մովսեսի բնակիչ է:




























