Պետք չէ բուռն գործունեության իմիտացիա ստեղծել բարձրագոչ ելույթներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ նշել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Դուք հիմա փորձում եք ԱԺ կանոնակարգը խախտելու մեղադրանք ներկայացնել, փորձում եք խորհրդարանական մեծամասնությանը սովորեցնել, մեղադրում եք մեզ, որ մենք մոռացել ենք պատգամավորների պատվի մասին: Պետք է գործով զբաղվել, ոչ թե իմիտացիայով»,-ընդգծել է Սահակյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Իր հերթին, ոչ իշխանական ուժերը նշել են, որ դրանով խախտվում է ԱԺ կանոնակարգ օրենքը, ըստ որի հաշվետվությունը պետք է ներկայացնի անձամբ ՎՊ նախագահը:





























