«Բոկո Հարամ» արմատական խմբավորման շուրջ 200 գրոհայիններ են սպանվել Նիգերիայում Չադի Հանրապետության բանակի կազմակերպած հարձակման հետեւանքով։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով զինծառայողների տարածած հայտարարությունը։

Իր հերթին Չադը ունի 9 զոհ եւ 21 վիրավոր։ Չադի զորքերն ու զրահատեխնիկան ներխուժել էին Նիգերիայի տարածք փետրվարի 3-ին իսլամիստների դեմ պայքարելու համար։ Դրանից մի քանի օր առաջ Նիգերիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է վերահսկողություն հաստատել երկրի հյուսիս-արեւմուտքի վրա, որը նախկինում գտնվում էր գրոհայինների հսկողության ներքո, գրում է Lenta-ն։