Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով եւ այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա Գեւորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նա բժիշկներին հայտնել է, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Էրեբունու եւ Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 40-ամյա Կարինե Ե.-ի տանը, վիճաբանության ժամանակ, 26-ամյա Էդգար Զ.-ն դանակով երկու անգամ հարվածել է Գեւորգ Ս.-ի մեջքի շրջանին:

Էդգար Զ.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է: