Ամերիկյան Թեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի մեքսիկական ռեստորանը մատուցողներին միայն ներքնազգեստով է թողել՝ հաճախորդների գրավելու համար: Ըստ MySA-ի, աղջիկները որեւէ ստանդարտ համազգեստ չունեն: Հաստատության տերը նրանց խորհուրդ է տալիս հագնել ժանեկազարդ ներքնազգեստ, կարճ կիսատաբատ, կարճ կիսաշրջազգեստ եւ լողազգեստ:
Lenta-ի փոխանցմամբ, մատուցողուհիներին նաեւ թույլատրվում է ներքնազգեստի վրա կարճ վերնաշապիկ կամ թափանցիկ շապիկ հագնել:
Հաստատության տիրուհի Միլո Լինանը պատմել է, որ ռեստորանը բացել է երկու ամիս առաջ, իսկ մինչ այդ մի քանի տարի ինքն էլ մատուցողուհի է աշխատել: Նրա խոսքով, ցանկանում է իր հաստատությունում ընկերական եւ ուրախ մթնոլորտ ստեղծել այցելուների եւ անձնակազմի համար:
Նշվում է, որ ռեստորանի այցելուների շրջանում նորամուծությունը միանշանակ չի ընդունվել, սակայն հաճախորդների մեծ մասը սատարել է ռեստորանատիրոջ գաղափարը:





























