Եվրահանձնաժողովը կարծում է, որ «Հարավային հոսքի» փոխարեն Թուրքիա գազ մատակարարելու ռուսական նախագիծը «տնտեսապես ոչ շահավետ է»։ Նման կարծիք է հայտնել Էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2014թ. դեկտեմբերի 1-ին Անկարա կատարած այցի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, ելնելով ստեղծված իրավիճակից, չի իրականացնի «Հարավային հոսք» նախագիծը, սակայն ՌԴ-ն պատրաստ է կառուցել Թուրքիա գազ մատակարարող մեկ այլ խողովակատար եւ Թուրքիայի ու Հունաստանի սահմանին նոր գազատար հանգույց ստեղծել։
Ինչպես ավելի ուշ հայտարարել էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը «Թուրքական հոսքը» հանդիսանում է ապագայում 63 մլրդ խմ ռուսական գազ մատակարարելու միակ ուղին, որը հիմա անցնում է Ուկրաինայի տարածքով։





























