Բերձորի դեպքերը ափսոսանք են առաջացնում։ Այդ մասին փետրվարի 4-ին Ազգային Ժողովում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
«Ցավում եմ, որ նման երեւույթներ են լինում։ Հուսով եմ՝ քննությունը հստակություն կմտցնի»,- ասել է նախարարը՝ միաժամանակ հայտարարելով, թե բարդ է գնահատել կատարվածը առանց հստակ փաստերի։ Հարցին,թ ե արդյոք տարածված տեսանյութը համոզիչ չէ, Մանուկյանը պատասխանել է. «Ես պարզապես տեսանյութով չեմ կարող որեւէ գնահատկան տալ, որովհետեւ ես փաստերով պիտի գնահատեմ, իսկ փաստերը միայն տեսանյութով չեն»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երեւանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:
ԼՂՀ ոստիկանության հայտարարությամբ՝ ավելի վաղ ակտիվիստներին կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից՝ ղարաբաղյան հասարակությունում լարվածությունից խուսափելու համար





























