Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին քիչ առաջ տեղափոխել են Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ խափանման միջոցը որոշելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:

Նրա խոսքով՝ նիստը նշանակված է ժամը 17:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։