Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «շատ հեռու չէ»: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՎՊ-ի անդամ Սեյրան Ավագյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը պահանջում Զաքարյանի անմիջական ներկայությունը նիստերի դահլիճում, եթե դրանից հաշվետվության բովանդակությունը չի փոխվում: Կարծիքը, թե Զաքարյանին արգելել են գալ խորհրդարան, իրականությանը չի համապատասխանում, հավաստիացրեց Ավագյանը:

«Այս պահին պարոն Զաքարյանը շատ կարեւոր հարցով է զբաղված, սակայն առաջիկա օրերին անպայման կհանդիպի պատգամավորներին եւ կներկայացնի իր աշխատանքի մանրամասները: Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե որտեղ է նա: Ասե՞լ այդ մասին»,- հարցրեց Ավագյանը՝ խուսափելով ուղիղ պատասխանից: