Փետրվարի 4-ին Հայաստանի ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ։
Մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե նշանակումներ են արվել ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման, բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչություններում, Երեւան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ եւ Աջափնյակ բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչությունում ու ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Վահան Մկրտչյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:





























