Փետրվարի 3-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 57/2 շենքի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար ընթանալով` բախվել է անհայտ ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ինֆինիտի»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























