Էկոնոմիկայի նախարարությունը ձգտում է մեծացնել Հայաստանի արտահանման ներուժը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ազգային Ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ գերակա մակրոտնտեսական խնդիրներից պետք է համարել արդյունավետ արտարժութային միջոցների հոսքը՝ արտահանման աճ եւ ներդրումների ներգրավվում:

«Սա կօգնի վերացնել ազգային արժույթի՝ 2014թ.-ի նոյեմբերի վերջին սկսված  տատանման հետեւանքները, ինչպես նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր»,- ավելացրել է նա:

Նախարարը նշել է, որ արտահանման զարգացումը խթանող օրինագիծը արդեն խորհրդարանում է: Հաջողության հասնելու համար առաջարկվում է ստեղծել նոր ենթակառուցվածքները:

«Արտասահմանյան ներդրումների ներգրավվումն էլ է մեր օրակարգում»,- եզրափակել է Կարեն Ճշմարիտյանը: