Ադրբեջանական լրատվամիջոցներում լայն տարածում գտած տեսանյութը ծիծաղելի եւ անհեթեթ է։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի թղղթակցի խնդրանքով մեկնաբանելով «հայ վեց դիվերսանտների ոչնչացման տեսանյութը»։
Նշենք, որ 42 րոպե տեւողությամբ տեսագրության մեջ չկա որեւէ տվյալ, որը կհաստատեր ադրբեջանական վարկածի իսկությունը։
«Դա ծիծաղելի եւ անհեթեթ է։ Եթե ադրբեջանական կողմը նման «փաստեր» է ներկայացնում, նրանց կարելի է միայն կարեկցել»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հենակետերում տեսախցիկներ դնելը ճիշտ մոտեցում է. «Բայց դրանք պետք է ըստ նշանակության օգտագործել, որպեսզի անհեթեթ վիճակում չհայտնվեն»․





























