Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը մտադիր է համագործակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անօրինական միգրացիայի հակազդեցության հարցերում։ Այս մասին հաղդորդում է «ԲելՏԱ» գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնեթդինովին։

Ըստ նրա տեղեկությունների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի թեման ՀԱՊԿ անդամ երկրների իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստին, որը կընթանա Երեւանում փետրվարի 5-ին։ 

Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ երկների իրավասու մարմինների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԱՊՀ Գործկոմի ներկայացուցիչները եւ Մոսկվայում միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության բյուրոն։