«Նաիրիտ» գործարանի աշխատանքային հզորությունները երբեք չեն վաճառվի։ Այդ մասին փետրվարի 4-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Էրվանդ Զախարյանը։

Նա հիշեցրել է, որ մինչեւ փետրվարի 25-ը գործարանի բանվորներին խոստացել են եւս մեկ ամսվա աշխատավարձ վճարել։ Դրա համար վաճառվելու է գործարանի ունեցվածքը, բայց միայն այն, առանց որի արտադրությունը կարող է շարունակվել։ Ունեցվածքը վաճառքի է հանվել առանց հատուկ հանձնաժողովի եզրակացության։ «Արտադրական սարքավորումները չեն վաճառվում եւ չեն վաճառվելու»,- ասել է նախարարը։

Նշենք, որ գործարանը 18 ամսում 15 մլն դոլարի պարտք է կուտակել աշխատավարձերի մասով։ Բանվորները աբզմիցս ցույցեր են արել կառավարության եւ նախագահականի մոտ։ «Նաիրիտը» չի գործում 2010թ. ապրիլից, իսկ մինչ այդ քլորոպրենային կաուչուկ է արտադրել եւ Հայաստանի ամենախոշոր արտահանողներից էր։