«Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր խմբագրումը կօգնի փոքր եւ միջին բիզնեսին։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով, նախագահի մոտ քննարկման ժամանակ որոշում է կայացվել հետաձգել օրենքի վիճահարույց դրույթի կիրարկումը՝ ՓՄՁ-ներում գործարքների պարտադիր փաստաթղավորման մասին։
«Մենք հարցը քննարկում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, փոքր եւ միջին բիզնեսի հետ, նաեւ քաղաքական ուժերի հետ։ Որոշումը, որը կընդունենք, նպաստելու է ձեռնարկատիրությանը հանրապետությունում»,- ասել է վարչապետը։





























