Դանիական Jyllands-Posten թերթի խմբագիր Ֆլեմինգ Ռոուզը, որը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հայտնվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների շարքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Մուհամեդ մարգարեին պատկերող 12 ծաղրանկարները դանիական այս թերթում հրապարակվել էին 2005-ի սեպտեմբերի 30-ին: Այդ լուսանկարները վերատպվել էին այլ լրատվամիջոցներում: Այդ պատմությունը մեծ արձագանք էր առաջացրել մահմեդական աշխարհում. մի շարք մահմեդական երկրներում բազմամարդ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, լուսանկարների որոշ հեղինակներ ստիպված էին թաքնվել սպառնալիքների պատճառով:

Ռոուզի թեկնածությունն առաջադրել է նորվեգիայի խորհրդարանի անդամ Մայքլ Թեթզշները: «Խոսքի ազատության անկոտրում պաշտպանին մրցանակի հանձնումը նշան կլինի, որ նրանք, որոնք փորձում են խաղաղ քաղաքացիների վրա դաժան հարձակումների միջոցով խախտել այդ ազատությունը, երբեք հաջողության չեն հասնի»,-գրել է Թեթզշները՝ Նոբելյան կոմիտեին ուղարկած նամակում: