Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 52-ամյա Ավետիք Ղ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 114 փամփուշտ եւ «ՌԳԴ-45» տեսակի ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:





























