Հանրապետության հրապարակից այսօր՝ փետրվարի 5-ին, «Հիմնադիր խորհրդարանի» անդա Գեւորգ Սաֆարյանին բերման ենթարկելիս ոստիկանները ծեծի են ենթարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ բերման ենթարկված Գեւորգ Սաֆարյանը եւ Հայկ Գրիգորյանը այժմ էլ գտնվում են ոստիկանությունում, նրանց հետ է ՄԻՊ-ի ներկայացուցիրը: Նրանց հետ միասին ոստիկանական բաժանմունք են տարել նաեւ մեկ մեքենա: Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ Գեւորգ Սաֆարյանին ճանապարհին ոստիկանները ծեծել են: Դրանից բացի՝ Հանրապետության հրապարակից այսօր «Գայի պլաշադկա» են տարել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից 3-ի մեքենաները: Կարո Եղնուկյանն ասաց, որ ոստիկանները տարել են ամենաշատ վնասված մեքենանները, ինչտ պատահական չէ: Մեքենաները տարել են առանց որեւէ պատճառաբանության եև հիմք, որեւէ գործողություն չեն անում, մեքենաների տերերն էլ ազատ են:
Նշենք, որ այսօր ժամը 13:00-ին նախատեսված է «Հիմնադիր խորհրդարանի» բացօթյա ասուլիսը, որը նվիրված է հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին:





























