«Լեռնային Աբխազիա/ Տարվա եղանակներ» նախագիծը «ԱԿՎԱՖՈՆ» ընկերության հետ համատեղ այս տարի ողջ աշխարհին նորից կպատմի Աբխազիայի բարձր լեռնային գեղեցկությունների մասին, գրում է Apsny.ru-ն։

 «ԱԿՎԱՖՈՆ»-ի համագործակցությունը «Լեռնային Աբխազիա» նախագծի հեղինակ Թենգիզ Թարբայի հետ սկսվել է դեռեւս 2011թ։  Այս տարի «ԱԿՎԱՖՈՆ»-ը նախագծի իրագործման համար հատկացրել է 2 մլն ռուբլի՝ սարքավորումներ, բարձորակ համազգեստ եւ արշավի անդամներից յուրաքանչյուրի համար անհատական հանդերձանք գնելու համար։

Նախագծի հիմնական նպատակը Աբխազիայում ձմեռային զբոսաշրջության զարգացումն է, զբոսաշրջության հնարավորությունների ընդլայնումը եւ շուրջօրյա ուսուցողական, սպորտային ու էքստրեմալ զբոսաշրջության կազմակերպումը։

Բոլոր ցանկացողները կարող են հետեւել նախագծին իրական ժամանակով օնլայն միացումների եւ ֆոտորեպորտաժների շնորհիվ։