ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեռեւս ծանոթ չէ ԲՀԿ նախաձեռնած խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին: Այս մասին Շարմազանովը նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում «Եռյակի» առաջատար ուժ համարվող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին:

«Ես ծանոթ չեմ Ծառուկյանի ելույթին: Ծանոթանամ գուցե հետո ասելիք ունենամ: Հիմա մեկնաբանելու բան չկա»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների համատեղ խորհրդաժողովը, որտեղ Ծառուկյանը հանդես է եկել ծավալուն ելույթով:

Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ նախաձեռնած խորհրդաժողովում (ամբողջական)