Չինաստանում ՀՀ դեսպանությունում այսօր՝ փետրվարի 5-ին, կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա էին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) բարձրաստիճան զինվորականներ, չինական խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Հյուրերին ողջունել են Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Իր ելույթում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն անդրադարձել է բանակի կազմավորմանը, զարգացմանն ու բանակաշինության հիմքերին` միաժամանակ ընդգծելով ներկայումս բանակի առջև դրված խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը: