Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ եւ քննարկել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ ուշադրության են արժանացել 2015 թվականին ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության եւ խաղաղապահությանը նվիրված ռազմավարական քաղաքական ֆորումի  նախապատրաստման ընթացքը: