Թող կառավարությունը նշի, թե կոնկրետ ում է ցանկանում շահութահարկի հարցում արտոնություններ տալ։ Այս մասին փետրվարի 5-ին «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ նախագծի քննարկմանը խորհրդարանում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ Նախագիծը ենթադրում է հարկի նվազեցում 20 տոկոսից մինչեւ 2 տոկոս այն ընկերությունների համար, որոնց արտահանումը տարեկան 50 մլրդ դրամնից ավել է։
«Պետք չէ խուսափել ուղիղ պատասխանից։ Եթե Կառավարությունը ինչ-որ արտոնություններ է պատրաստում, ապա արդեն գիտի թե ում համար։ Ոչ ոք չի կարծում, թե Չինաստանից կամ Մալայզիայից Հայաստան է ժամանելու ինչ-որ խոշոր ընկերություն։ Նշանակում է, տեսադաշտում արդեն կոնկրետ մարդ կա, ում որ պետք է այդ օրենքը։ Եվ շատ լավ կլիներ, եթե հստակ իմանայինք, թե ով է նա, եւ ինչի համար են նրան պետք այդ արտոնությունները»,- հայտարարել է Քոքոբելյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի հերքում Հայաստանի տնտեսության համար խոշոր ընկերությունների ունեցած արդյունքը։ Սակայն հսկան կարող է ամբողջովին տիրանալ տնտեսության որևէ մի ճյուղի։ Եթե ոչ ներքին շուկայի իմաստով, ապա աշխատուժի եւ ռեսուրսների, որոնց նա ամբողջովին կքաշի իրեն։





























