Հունաստանը անթույլատրելի է համարում եվրոպական ինստիտուտները իրենով փոխարինելու Գերմանիայի փորձերը եւ դրանք իբրեւ շանտաժ  որակում, ասել է հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամեննոսը՝ մեկնաբանելով գերմանացի պաշտոնակցի հայտարարությունը, գրում է Suddeutsche Zeitung-ը։  

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը պարբերականին հայտարարել է, որ «սոցիալ-տնտեսական հարցերում առկա տարաձայնություններով հանդերձ՝ Հունաստանը չի կարող հարվածի տակ դնել անվտանգության եւ քաղաքականության ոլորտներում իր հուսալիության հանդեպ առկա վստահությունը, որը ձեռք է բերվել տասնամյակների ընթացքում»։ «Ով որ համահավասարություն է պահանջում, պարտավոր է իրեն համապատասխան կերպ պահել»,-  հայտարարել է նախարարը։

«Հունաստանը միշտ եղել է դաշնակիցների կողքին, երբ վերջիններս պատասխան հարված էին հասցնում գերմանական օկուպացիոն զորքերին։ Գերմանացի քաղաքական գործիչների  վարքն ու հայտարարությունները եւ այն, որ նրանք իրենց կառույցներով փոխարինում են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ինստիտուտները, ոչ միայն անթույլատրելի է, դա անգամ շանտաժ է»,- ասված է Կամենոսի հայտարարության մեջ, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։