Ֆրանսիան համաձայն չէ, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է Associated Press գործակալությունը:

«Եկեք անկեղծ լինենք, Ֆրանսիան կողմնակից չէ, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին: Մենք պետք է ճշմարտությունն ասենք մեզ շրջապատող երկրներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա ընդգծել է, որ այս հայտարարությունն անում է «ռուսների համար, որոնք անհանգստացած են այս հարցով»:

«Մենք պետք է այս հարցը լուծենք եվրոպացիներով: Մենք գտնվում ենք մի մայրցամաքում»,- ավելացրել է Օլանդը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 5-ին կայցելեն Կիեւ, իսկ հաջորդ օրն էլ Մոսկվա՝ ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը  քննարկելու համար: