Արդյունաբերական սարքավորումների ներկրումն անհրաժեշտ է ամբողջովին ազատել ԱԱՀ-ից։ Այս մասին փետրվարի 5-ին խորհրդարանում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նրա կարծիքով, եթե պետությունը ցանկանում է մեծացնել արտահանման ծավալները, անհրաժեշտ է մեկ քայլ առաջ մտածել արտադրության մասին եւ շահավետ պայմաններ ստեղծել։ Ընդ որում, յուրաքանչյուր արտադրողի, այլ ոչ միայն խոշորի համար։ «Եկեք արտադրական սարքավորումների ներկրումը ազատենք ԱՀՀ-ից։ Չէ՞ որ ԱԱՀ-ն արդիական է վերավաճառքի  համար։ Իսկ հաստոցը գրեթե միշտ գնում են արտադրության այլ ոչ թե վերավաճառելու համար։ Հաստոցը ավելացրած արժեք չի տալիս։ Ավելացրած արժեք տալիս են այդ հաստոցի արտադրած ապրանքները։ Ահա դրանցից էլ հարկեք ԱԱՀ-ն։ Ուստի եկեք արդյունաբերական սարքավորումները ամբողջովին ազատենք ԱԱՀ-ից, այլ ոչ թե 2 տարի տարկետում տանք, ինչպես հիմա։ Հենց այդ ժամանակ մենք արտադրության հանդեպ հոգածություն կցուցաբերենք»,- նշել է Հարությունյանը։

Հարկը պլանավորվումէ նվազեցնել 20 տոկոսից մինչեւ 2 տոկոսի, սակայն միայն այն ընկերությունների հաար, որոնք տարեկան արտահանում են 50 մլրդ դրամից ավել եւ ուղղված են առավելապես դեպի արտքաին շուկան։