Ուկրաինական ուժերը լիարժեք իրական հնարավորություններ ունեն երկրի տարածքը պաշտպանելու համար։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիեւում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման սկզբնամասում ընդգծել է, որ «ուկրաինական զորքերը ի վիճակի են պաշտպանվել ռուսական ագրեսիայի պայմաններում», փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Պորոշենկոյի խոսքով՝ հունվարի 14-ից ռուսական զորքերը Դոնբասում փոխել են իրենց ռազմավարությունը եւ հարձակողական գործողություններ են իրականացնում տարբեր ուղղություններով։

«Այսօր մենք ցուցադրում ենք, որ ուկրաինական զինուժը լիարժեք իրական հնարավորություններ ունի իր տարածքը պաշտպանելու համար»,- ասել է Պորոշենկոն։

Միաժամանակ նախագահը ընդգծել է, որ ուկրաինական կողմը ձգտում է հասնել  հրադադարի արդյունավետ ռեժիմի պահպանմանը։