Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն. հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման։ Այդ մասին ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ քարտուղարությունում արձանագրված են բոլոր ելույթներն ու առաջարկները։
Զոհրաբյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի ներողությունը, որ ստիպված է եղել շուտ լքել խորհրդաժողովը: Ն.Զոհրաբյանը նշեց, որ առաջիկա օրերին կլինի «կոմյունիկե անելիքների մասին»:





























