ԱՄՆ-ը ի կարող աչք փակել ժամանակակից հրթիռների եւ ռադարային հնարավորությունների վրա, որոնք ՌԴ-ն մատակարարում է Ուկրաինյի սահմանով։ ԱՄՆ-ը չի կարող աչք փակել իրավիճակի վրա, եւ Ռուսաստանը պետք է Դոնբասում խնդրի կարգավորման դիվանագիտական ուղի ընտրի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մենք դիվանագիտական կարգավորում ենք ցանկանում, բայց մենք չենք կարող աչք փակել տանկերի առաքման վրա։ Չենք կարող աչք փակել արեւելքում առանց տարբերանշանների կռվողների վրա, Ռուսաստանի կողմից անջատողականների ապօրինի խմբավորումները առաջնորդելու վրա»,- ասել է Քերրին։
Նա նշել է, թե Ռուսաստանի նման գործողությունները խախտում են Մինսկի համաձայնությունները՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ։



























