2002 թվականին ռեստորանից պիցցա գողացած տղամարդը հաստատության տիրոջը փոխհատուցել է տոկոսներով: Ըստ Reddit-ի, ռեստորանատերը կայքում նամակի լուսանկար է հրապարակել, որում հեղինակը հաղորդում է պարտքը վերադարձնելու մասին եւ բացատրում է իր արարքը: «Ես փող չունեի, իսկ տանը քաղցած երեխաս էր սպասում»,- ասված է նամակում:
Տղամարդը գրել է, որ պիցցան 20 դոլար արժեր, սակայն ինքը յուրաքանչյուր անցած տարվա համար ավելացրել է արժեքի 8%-ը: Արդյունքում նա 54.39 դոլար է վճարել՝ նամակին կցելով կտրոնը:
Ըստ Lenta-ի, Reddit-ում կատարած գրառման մեկնաբանություններում պիցցերիայի տերը հայտարարել է, որ հիացած է նամակի հեղինակի արարքից: Նամակն ուղարկած տղամարդը խնդրել է չհրապարակել իր անունը: Հայտնի չէ նաեւ, թե որ երկրում եւ որ քաղաքում է գտնվում ռեստորանը:



























