Գերմանական Siemens-ը ծրագրում է շուրջ 7400 աշխատատեղ կրճատել: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Դրանցից շուրջ 3300-ը կրճատվելու է Գերմանիայում, ընկերության վերակազմավորման ծրագրի շրջանակում: Siemens-ն ամբողջ աշխարհում ավելի քան 300 հազար աշխատակից ունի: Արդյունքում, կրճատվելու է ընկերության ամբողջ անձնակազմի 2%-ը:

Ըստ Gazeta-ի, առայժմ հայտնի չէ, արդյո՞ք այս կրճատումները 11.600 աշխատակիցների ազատման ծրագրի մաս է կազմելու, որի մասին ընկերությունը հայտարարել էր 2014 թվականի մայիսին: