Կիեւյան կամրջից երեկ ինքնասպանության փորձ է կատարել մի պատանի: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա Ագրարային համալսարանի քոլեջի 1-ին կուրսի ուսանող է:

Ինքնասպանություն գործելու պատճառը եղել է այն, որ քոլեջից նրան մեկ տարով հեռացրել են, որից հետո նա մտադրվել է ցած նետել կամրջից: Նախ շեղբով վնասել է ձեռքը, ապա փորձել ցած նետվել, այդ ժամանակ պատանուն նկատել են ոստիկանները, որոնց հաջողվել է կանխել ինքանսպանությունը: Այս միջադեպով զբաղվում են իրավապահները: Հանգամանքները պարզվում են: