Իսպանիայի դատարանը Ֆիլիպ VI արքայի քրոջը՝ արքայադուստր Քրիստինային եւ նրա ամուսնուն պարտավորեցրել է վաճառել Բարսելոնի իրենց առանձնատունը՝ դատական ծախսերը վճարելու համար: Այս մասին գրում է France Presse գործակալությունը:
Նշվում է, որ տունը վաճառվելու է նվազագույն գնով՝ 7 մլն եվրոյով, չնայած 2013 թվականին այն գնահատվել է 9.8 մլն եվրո: Տունը 7 ննջասենյակ, 10 լոգարան եւ վերելակ ունի:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայադուստր Քրիստինան ենթադրյալ խարդախության գործով պետք է դատարանի առջեւ կանգնի: Սա Իսպանիայի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թագավորի մերձավոր ազգականները հանցագործություն կատարելու կասկածանքով դատարան են կանչվում:



























