Սգո բյուրոներն ու սգո ծառայությունների այլ կազմակերպությունները պետք է գտնվեն բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա։ Համապատասխան օրինագծերի փաթեթը քննարկվել է խորհրդարանում, փետրվարի 5-ին։

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտնել է, թե սգո օբյեկտների մի ամբողջ շարք Երեւանում գտնվում է բնակելի շենքերին եւ տներին անհարմար մոտ։ Ըստ օրինագծերի, սգո ծառայությունների թույլտվությունը պետք է տա Ավագանին ինչպես Երեւանում, այնպես էլ մյուս համայնքներում։