Քիչ առաջ Փարաքարում սպանություն է տեղի ունեցել։

NEWS.am-ի տեղեկություններով, Փարաքարի Բաղրամյան փողոցի տներից մեկում ամուսինը կնոջը մահացած է հայտնաբերել։ Դիակի վրա սուր կտրող-ծակող գործիքից առաջացած վնասվածքներ են եղել։

Սպանվածը մոտ 50 տարեկան է՝ Անահիտ անունով։

Կնոջ սպանության հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են իրավապահները։