Ճապոնիայի հարավում այսօր՝ փետրվարի 6-ին, 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Ըստ այդմ, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկուսիմա պերֆեկտուրայում, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Սկզբում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն մի քանի րոպե հետո վարչությունը չեղյալ է համարել իր նախազգուշացումը: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տոկուսիմա պրեֆեկտուրայում Shinkansen արագընթաց գնացքներից երթեւեկությունը դադարեցվել է:
Ճապոնիայի կառավարությունում սկսել է աշխատել ճգնաժամային շտաբը:



























