Փետրվարի 5-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները «Մալաթիա» գյուղմթերքի շուկայի մոտից, զենք-զինամթերք եւ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Վարդան Զ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցի նմանվող, 12.9 գ մուգ շագանակագույն զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























