Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 7 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 29-ամյա Արտյոմ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: