84-ամյա Արամայիս Կ.-ն օրերս ներկայացել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն եւ կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն գտել է իրենց առանձնատանը կից կառուցված թոնրատան քանդված պատի փլատակների միջից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը նաեւ հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: