Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 52-ամյա Սոս Գ.-ն կամավոր հանձնել է «4-ՊՄՆ-2» հակահետեւակային ական, 400 գ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի 95 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ փամփուշտների համար նախատեսված շղթա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























