Էյֆելյան աշտարակը ճանաչվել է սելֆի անելու աշխարհի լավագույն ֆոնը, գրում է The Daily Mail-ը։  Համապատասխան վարկանիշային աղյուսյակը կազմել են զբոսաշրջային տեսարժան վայրերին նվիրված AttractionTix կայքի փարձագետները:

Վարկանիշային աղյուսյակը կազմվել է զբոսաշրջիկների կողմից արած սելֆիների ուսումնասիրության արդյունքում։ Մասնագետները պարզել են, որ 2015թ. սկզբից Էյֆելյան աշտարակը հիշատակվել է Instagram-ի ավելի քան 10.7 հազար գրառումներում։ Այս ցուցանիշով  աշտարակը առաջ է անցել երկրոդ տեղում գտնվող Ֆլորիդայի Disney World-ից (9.9 հազար գրառում), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դուբայի Բուրջ Խալիֆան (8.86 հազար գրառում), մեջբերում է Lenta-ն։

Լավագույն տասնյակում տեղ են  գտել նաեւ Լոնդոնի Բիգ Բենը, Նյու Յորքի Էմփայր սթեյթ բիլդինգը, Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարը, Փարիզի «Դիսնեյլենդը», Հռոմի Կոլիզեյը, Նյու Յորքի Top of the Rock դիտարանը եւ Լոնդոնյան կամուրջը։