Հունվարի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1953 թ. ծնված Շիրազ Ս.-ից հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղի իր տան եւ հարակից շինության պատուհանի ապակիները կոտրելով՝ գողացել են տեխնիկա եւ այլ իրեր` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ գողությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ՝ 1997 թ. ծնված Յուրի Ս.-ն եւ 1983 թ. ծնված Ռուսլան Մ.-ն: Վերջիններս ձերբակալված են:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ Յուրի Ս.-ն եւ Ռուսլան Մ.-ն Պուշկինո գյուղում գտնվող մեկ այլ տնից գողացել են «ԳԱԶ-26» մակնիշի ավտոմեքենայի մասեր, 750 լ պլաստմասսե տակառ, ալյումինե կաթսաներ եւ այլ կենցաղային իրեր ու պարագաներ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























