Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 10, խարդախության 16 եւ յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























