Մեքսիկայում՝ խաղաղօվկիանոսյան Ակապուլկո քաղաքում լքված դիահերձարանի տարածքում իրավապահները անհայտ ծագման 61 դիակ են գտել, հաղորդում է Agence France-Presse-ը։
«Մենք աշխատում ենք պարզել, թե քանի երեխա, կին ու տղամարդ է մահացել»,- ասել է դատախազության ներկայացուցիչը՝ մանրամասներ չհայտնելով։
Մեքսիկայում պարբերաբար խոշոր թաղումներ են գտնում, հետաքննություն խմբակային սպանությունները։ Վերջին աղմկահարույց դեպքը Գերերո նահանգում 43 ուսանողների սպանությունն էր։ Այդ միջադեպը զանգվածային բողոքի ակցիաներ էր հարուցել, որոնք հանգեցրել էին ոստիկանների հետ բախումների։



























