Բրազիլուհի Իվետ Մեդեյրոսին փամփուշտ է դիպել, սակայն ներքնազգեստն աղջկան փրկել է մահից: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Խնդիրը միայն կրծկալի մեջ չէ, որը թուլացրել հարվածը: Ինձ Աստված փրկեց»,- հայտարարել է կինը՝ լրագրողներին ցույց տալով ներքնազգեստը: Մեդեյրոսի ամուսինը խոստովանել է, որ շատ է վախեցել կնոջ համար, սակայն վերջինն ասել է, որ գրեթե ոչինչ չի զգացել:
Ըստ Gazeta-ի, վաճառողուհուն գնդակը դիպել է իր խանութի մոտ: Իվետը ցանկացել է իմանալ, թե ինչ է կատարվում փողոցի մյուս կողմում: Պարզվել է, որ խառնաշփոթի պատճառը գողն է, որը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Գնդակներից մեկն էլ դիպել է Մեդեյրոսին:



























